Yes

[info]mekayles


...ու իմ մտքերը


terribiles visu
cyborg 2
[info]mekayles
Սկսել եմ էս կենդանի մատյանից զզվել... չգիտեմ ինչն ա պատճառը... հա, հասկացա, պատճառը իրա ապուշ դիզայնն ա: Ես իրերի ու երևույթների արտաքին տեսքին ավելորդ մեծ նշանակություն եմ տալիս: Օրինակ՝ իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը «300 սպարտացիներն» ա, որը շատերի կարծիքով բավական թույլ ֆիլմ ա, բայց ըստ իս՝ իսկական շեդեվր ա, որի ամեն մի ստոպ կադրը կարելի ա տպել, մեծացնել ու կախել պատին:
Ու էս ԿՄ-ի դիզայնը ինձ ԱՀԱՎՈՐ չի դզում, մի տեսակ կոմֆորտ չկա մեջը: Ոնց որ վատ ռեմոնտ արած բնակարանում ապրես: Ոչ թե հին ռեմոնտ արած, կամ ընդհանրապես չարած՝, այլ հենց ՎԱՏ ռեմոնտ արած: Տենց տանը քունս չի տանի:
Սենց մի անկապ, անտեղի ու անիմաստ գրառում:

ափսոս...
kyank
[info]mekayles


Bis vivit qui bene vivit
Ասում են՝ ճիշտ ապրողը երկու կյանք ունի՝ մեկն իր կյանքը, մյուսն իր փառքը, որ ապրում է նաև մահից հետո: Սահակյանցի մուլտերը, հուսով եմ, դեռ շատ սերունդներ պիտի նայեն: 
R.I.P.


Ճամփորդական ...
super
[info]mekayles
Չեմ սիրում սպասել: Զզվում եմ Վիեննայի օդանավակայանից: Ատում եմ, որ երբ նոթբուքս միացնում եմ մի քանի ժամ ժամանակ սպանելու ակնկալիքով, մեկ էլ տեսնում եմ մի տաս րոպեի հոսանք ա մնացել... ու որ ազատ շտեպսել մոտակայքում չկա... ու որ ապուշ հանդիպման եմ գնում ամենաանհարմար ժամանա... ու որ հեսա ձմեռ ա գալու էլի, ու որ մի քանի քյառթու հայ նենց բարձր են խոսում, որ բոլորն իրանց են նայում... ու որ...

Այստեղ հեղինակի մտքի թելն ընդհատվեց, նա ջղաձգվեց ու ընկավ... Կանացի աղեկտուր ճիչ, իրարանցում, բժիշկներ, ոստիկաններ, շներ... Վերջին պարբերությունը գրված է կողքի սեղանի քյառթու հայի կողմից: Կստածի, լավ էլ լափթոփ ա: Տենաս իշքան կտա՞ն...

անվերնագիր
agent
[info]mekayles
Քաղաքական թեմայով չեմ սիրում գրել: Ընդհանրապես, էս վերջերս առանձնապես ցանկություն / ժամանակ չունեմ գրելու: Բայց...

Նոր կարդացի կուսակցապետերի երրորդ թեմատիկ խորհրդակցությունում Սերժի ճառն ամբողջությամբ: Մի կողմ դնելով նախագահի անձի, լեգիտիմության, շուրջը պտտվող ճշմարիտ ու հորինած ասեկոսեների թեման, ինքս ինձ չհամարելով ներկա իշխանությունների համակիրն ու հետևորդը (սա շեշտում եմ, որովհետև հենց իշխանության վերաբերյալ մի դրական բան գրես, միանգամից Սերժանտական անունը կկպցնեն, ճիշտ նույնությամբ, ինչպես ԼՏՊ -ին գովելու դեպքում՝ Լևոնական կդառնաս), կարող եմ ասել, որ այս ելույթն ինձ շատ հարցերում շատ համոզիչ և պատճառաբանված թվաց: Առաջարկում եմ ամբողջությամբ կարդալ:

Ընդհանրապես ՍՍ-ի ճառերը գրավոր շատ ավելի էմոցիոնալ են ընկալվում, քանի որ ՍՍ-ի հռետորական ունակությունները, մեղմ ասած, մի բան չեն: Ուրախ եմ, որ պետական համակարգում մարդիկ կան, որ նման ելույթներ են գրում:

«Սպանված աղավնին» տեսել ե՞ք
shrek
[info]mekayles

Մի թեթև լուսավորեք անտեղյակիս միտքը. Ֆորտ Բոյարի «սուպերսթարին» էկրան հանելու հերթական առիթն ա՞ թե իրոք լավ են նկարել:

Մի խոսքով՝ արժի՞ նայել:


Բուքսավատ
Yes
[info]mekayles

Արձակուրդից հետո ինչ որ չեմ կարողանում գրել: Տեսնես ինչի՞ց կլինի…

LiveJournal Tags:

«Վայ քո, արա...» կամ «առաջին աֆրոամերիկյան ռաբիսը»
cyborg
[info]mekayles

Աաաաաաաաա.... մեռաաաա....Սա կոչվում ա մշակութային էքսպանսիա: :))))))))
 


Update: աֆրոամերիկյանի մասով գրազ չեմ գա. կարող ա աֆրոարաբական էլ լինի:)

Ի պաշտպանություն...
cyborg 2
[info]mekayles
mirope.livejournal.com/68467.html
mirope.livejournal.com/17763.html

via [info]mirope 

Խստաբարո կերևի
cyborg 2
[info]mekayles
Մեթյու Բրայզայի փոխարինողը՝
Թինա Կայդանով



Ակամա Այգեկցու առակն եմ հիշում՝ այրի կնոջ ու իշխանի մասին:

UPDATE - - - 
Նոր չալարեցի ու գուգլեցի, տեսնեմ ով ա էլէլ Թինան իրանց քուչում ինչ բաքգրաունդ ունի Թինան, մեկ էլ տեսնեմ ինչ՝ US ambassador to Kosovo Tina Kaidanov. Օհօ. սա բան ա փոխում: Էստեղ մեսսիջ կա: Սպասենք տեսնենք...

Նոստալժի
cyborg
[info]mekayles
Հայ գիդի՝ դպրոցական տարիներ: Տղայիս առաջին դասարան տանելու շեմին իմ մոտ հատկապես սրվել ա էն «նոստալժին», որ աչքիս հլա շատ պիտի տանջի (բայց տարօրինակ բան ա մարդ արարածը չէ՞. էսօր ինսունականի սկզբերն էլ ենք մեկ մեկ հավեսով հիշում, ԼՏՊ-ի ականջը խուլ):

Դասագրքերի մեջ դուք էլ եք չէ՞ հաստատ նկարել: Հիշում եմ՝ երբ ամեն տարի սեպտեմբերին դասագրքեր էինք ստանում, որ հազվադեպ էին նոր լինում, առաջին հերթին թերթում էի՝ տեսնեմ ինձ նախշելու բան թողել են, թե արդեն ամեն ինչ նախշած ա: Բա որ նախորդս մի քիչ էլ նկարչական տաղանդ էր ունենում :)



Այ նոր տենց մի էջ էի նայում, ահագին ուրախացրեց, հետևաբար կիսվում եմ:
Մի քանի հատն էստեղ )

Մնացածն՝ էստեղ:

Ի՞նչ է բլոգը ձեր համար
Yes
[info]mekayles
Ցանկացած բլոգեր ընդհանուր շատ բան ունի քարանձավի պատերին պետրոգլիֆներ նկարող նախամարդու հետ: Բլոգն էլ մեր քարանձավի պատն է, որին նկարված պատկերները ինչ որ չափով հույզերի, մտքերի, հիշողությունների ու տպավորությունների արտահայտիչն են, ինչ որ չափով էլ նամակ-հղում են սերունդներին, թե՝ տես, ես էլ եմ էստեղ եղել, էս եմ տեսել, էսպես եմ մտածել, էսպես եմ սիրել կամ ատել: Եկեղեցու պատին «Գագո-89» խազող քյառթուն ու նույն պատին իրենց ազգանուններն ու տոհմանունները թռչնատառերով փորագրած բարերարն ու ճարտարապետը թերևս նույն՝ իրենց անմահացնելու մղումով են առաջնորդվել:

Բլոգն ինքնարտահայտման կատարյալ ձև է: Նաև համարյա թե կատարյալ եղանակ՝ 50, 200, գուցե 500 տարի հետո ապրողներին՝ մեր մասին պատմելու: Դրա մեջ վատ բան բնավ էլ չկա: Հիմա ո՞նց ենք մենք հետաքրքրությամբ քրքրում մի հին ձեռգիր օրագիր, կլանում դրանում արտահայտված ամեն մի զգացմունք, համեմատում մերի հետ ու եզրակացնում, թե՝ չէ, ոնց որ ոչինչ էլ չի փոխվել:

...

Մի գրառում կարդացի ինտերնետում տոննաներով լցված ծառայություններից մեկի մասին, որն օգնում ա գնահատել ձեր ԿՄ բլոգի շուկայական արժեքը, ձեր ընտրած արժույթով: Չնայած պարզ չի, թե ով պիտի էդ փողը վճարի ուրիշի բլոգի համար ու ինչի՞, օգտվողները լիքն են: Էսպիսի մի ծառայություն էլ, գրված [info]sly2m-ի կողմից, որի առաջ խոնարհվում եմ (շուտով կասեմ, թե ինչու), գտնվում ա էստեղ: Հեղինակն իր գրառման մեջ նշում ա, որ բաց կոդով ա գրել էդ ծրագիրը: Ու շեշտում ա դա:

Мой личный блог оценили в
360 попугаев
А сколько стоит твой?


Որպեսզի ավելորդ բառերով չծանրաբեռնեմ, գնացեք, գնահատեք ձեր բլոգը: Ձեռի հետ էլ մի հատ կոդը նայեք, ու կտեսնեք, թե ինչի եմ խոնարհվում հեղինակի առջև: Էնտեղ ամեն ինչ կա. և՛ մարդկային կյանքի ունայնության, և՛ երկրորդ անգամ ապրելու հնարավորության, և՛ սերունդներին հիշատակ թողնելու և՛ ձեր բլոգի արժեքի և՛ էդ արժեքի հաշվարկամ մեթոդոլոգիայի մասին: 

UPDATE ---------------------------------------

Նրանց համար, ովքեր չգիտեն կոդը նայելու ձևը՝ էջում որևէ ազատ տեղ՝ right click \ view  source կամ դրա նման մի բան (ըստ բրաուզերի):


անվերնագիր
Yes
[info]mekayles
bomelf.livejournal.com/61143.html

Serj Tankian - Elect The Dead Symphony (sample)
Yes
[info]mekayles
Ցավոք հատված ա ընդամենը, բայց միտքը դզեց: Սպասենք...



Էս նեղություն չուր ե՞րբ, ափո...
secret
[info]mekayles

Մի քանի տարի առաջ ձեռքս Սևակի անտիպ (համենայն դեպս այդպես ներկայացվեց) բանաստեղծություններից մեկն էր ընկել: Քիչ առաջ վերջին տողը շատ տեղին միտս ընկավ: Կիսվում եմ: Կարդացե՛ք: Շա՜տ լավն ա...
Հատկապես երկրորդ տունն եմ հավանում, որն, ըստ իս, իմաստային առումով առանձին բանաստեղծություն համարվելու իրավունք ունի: 

Դու ինձ ասում ես՝ դիմացիր,
Բայց չես ասում՝ կարոտը քո
Ես դեռ ինչքա՞ն պիտի քաշեմ,
Բայց չես ասում, թե սպասման
Այս պահերը անծայրածիր
Դեռ ինձ ինչքա՞ն պիտի մաշեն:

Ու տառապած իմ պապերի
Խոսքն եմ հիշում ես սարսափով.
- Էս նեղություն չուր ե՞րբ, ափո՛,
Չուր ե՞րբ, ասա՛, պիտի քաշել:
- Չուր քառսուն օր:
- Ընդրե ե՞տև:
- Ընդրե ե՞տև:
- Ընդրե ե՞տև... վա՛հ, տնաշե՜ն,
Սորվի՜նք պիտի ընդրե ետև...


Պարույր Սևակ

Դիմել այլմոլորակայինների թռչող ափսեյի կոմիտե...
cyborg
[info]mekayles
Տեսեք ինչ եմ գտել... :)


«Փարիզյան ռանդևու», կամ «արագության սիրահարներին նվիրվում է...»
cyborg
[info]mekayles
1978 թվին մի առավոտ Կլոդ Լելուշը հատուկ գիրոսկոպիկ կայունարարով տեսախցիկն ամրացրեց Ferrari 275 GTB-ի կապոտին, ղեկը հանձնեց «ֆորմուլա 1-ի» պրոֆեսիոնալ մի վարորդի ու երկուսով սլացան Փարիզի ոչ այնքան դատարկ փողոցներով՝ լացացնելով երթևեկության կանոնների մաման ու արթնացնելով ողջ Փարիզը: 

Ո՜նց եմ սիրում արագությունը...

Claude Lelouch's Rendezvous... from Dat on Vimeo.


անվերնագիր
Yes
[info]mekayles
- Քրիստոնյա ե՞ս:
- Հա, բա հո թուրք մուսուլման չեմ :)
- Եկեղեցի գնում ե՞ս:
- Դէ՝ կնունք ա, հարսանիք ա... գնում ենք, էլի...
- Կնքված ե՞ս:
- Հա:
- Աղոթած կա՞ս:
- Եսիմ... Չէ...
- Աստված կա՞:
- Դե երևի կա, էլի...

Վերջերս մի հարցով հիվանդանոց էի մտել: Ուշ ժամ էր արդեն, համարյա այցելու չկար: Մեկ էլ տեսնեմ վիրահատարանի մոտ մարդկանց մի մեծ խումբ, իրար ձեռք բռնած բարձրաձայն աղոթում էին: Չէ, աղանդավորներ չէին (նկատել ե՞ք, մեր հասարակության մեջ հավատացյալ ասելով արդեն աղանդավոր ենք հասկանում. «իմացել ե՞ս, էսինչը հավատացյալ ա...»: Պատճառը երևի աղանդավորների՝ իրենց հավատքի անթաքույց արտահայտման ընդօրինակման արժանի պատրաստակամությունն է): Սովորական, իմ ու քո նման մարդիկ էին, ուղղակի կյանքը մազից կախված հարազատ ունեին: Շատ ազդեցիկ էր էդ համախմբումը: Ամբողջ մարմնովս փշաքաղվեցի ու մտովի ես էլ միացա Աստծուն ուղղված իրենց խնդրանքին՝ մի ևս հնարավորություն պարգևել իրենց հարազատին:

Բոլորս էլ Աստծուն վերջին պահին ենք հիշում, երբ մնացած ոչ ոք արդեն հաստատ չի օգնի... Ու էդ պահին Աստծու գոյությունն արդեն «երևի» բառով կասկածի տակ չենք դնի...

Մադրիդյան սկզբունքների մասին
Yes
[info]mekayles
Ստորև որոշ նկատառումներ կշարադրեմ այս սկզբունքների և ընդհանրապես՝ հակամարտության հեռանկարների իմ պատկերացումների մասին, առաջին հերթին նպատակ ունենալով ինքս գոնե իմ համար համակարգել մտքերս ու վերաբերմունքս այս չարաբաստիկ սկզբունքներին:

Ժամանակին՝ անվտագության գոտու ստեղծման տարիներին, ուղղեք, եթե սխալվում եմ, շատերի համար հողերի փոխանակումը ԼՂ կարգավիճակի հետ ինքնին հարցի տրամաբանական ու ակնկալվող լուծում էր համարվում: Այս նպատակը տարիների ընթացքում արդյո՞ք փոխակերպվել է այլ, ավելի ամբիցիոզ նպատակի՝ «ոչ ի թիզ հող թշնամուն» կարգախոսով: Կարծում եմ՝ այո և սա ունի իր տրամաբանական բացատրությունը՝ հիմնված անվտանգության ապահովման հարցում երրորդ ուժերի (Ռուսատսան, ՆԱՏՈ, ԵՄ) նկատմամբ վստահության նվազման, ադրբեջանական ռազմական ահագնացող պրոպագանդայի և մի շարք այլ օբյեկտիվ կամ հոգեբանական գործոնների հետ:

Եթե մադրիդյան սկզբունքներով ԼՂՀ կարգավիճակը ֆիքսվեր անվտանգության գոտու հանձնման իսկ պահին, այսինքն սկզբունքների բոլոր դրույթները ուժի մեջ մտնեին անհապաղ և առանց անորոշ ձևակերպումների, ապա արդյո՞ք հասարակության վերաբերմունքը նույնը կլիներ: Այս հարցի պատասխանից է կախված, թե մադրիդյան սկզբունքների մեջ հասարակության կողմից հատկապես ի՞նչն է ընկալվում որպես վտանգ: Այսինքն՝ ո՞ր փաստն է առավելապես հուզում հայերիս. այն, որ հետ են վերադարձվելու արյան գնով ձեռք բերված տարածքնե՞րը, թե՞ այն, որ դրա դիմաց կարող է ոչինչ չստանանք:

Անձամբ իմ կարծիքով, հասարակության զգուշավոր, ավելի ճիշտ՝ թշնամական վերաբերմունքը Նալբանդյանի հայտարարությանը ավելի շուտ պայմանավորված է հենց այն փաստով, որ հողերը զիջելուց հետո հավանականություն կա, որ երկրորդ քայլը չի կատարվի: Այսինքն Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հրաժարվել ցանկացած ստորագրված փաստաթղից և հայտարարել, որ ինքն ուղղակի ետ է ստացել իրենից «խլած» հողերը: Միջազգային որևէ կառույց կամ երրորդ պետություն կարո՞ղ է ապահովագրել այս վտանգից: Կարծում եմ՝ ոչ: Համենայն դեպս ոչ այնքան արդյունավետ, որքան դա կաներ Հայոց բանակը:

Այս դեպքում պատերազմի հավանական վերսկսման դեպքում Հայաստանի դիրքերն անհամեմատ թույլ կլինեն, եթե չասենք՝ անմխիթար:

Ո՞րն ուրեմն է ելքը: Միանգամից ասեմ, որ [info]shpv-ի մոտգրված կետերին հիմնականում համաձայն եմ, նկատի ունենալով, որ պետք չի կորցնել իրականության զգացումը: Բոլորի համար էլ պարզ է, որ ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ ու աղքատ: Հայերիս համար, բնականաբար, լավագույն լուծումը կլիներ ԼՂՀ կարգավիճակի լուծման հարցը՝ միաժամանակ անվտանգության գոտին պահպանելու պայմանով: Հնարավո՞ր է դա: Միայն մի դեպքում՝ ապահովելով բավարար չափով ռազմական պոտենցիալ՝ Ադրբեջանի, այս դեպքում արդեն անխուսափելի ագրեսիան զսպելու համար: Ի՞նչ է պետք դրա համար: Փող (= տնտեսական աճ, ներդրումներ, արդյունավետ  հարկահավաքություն և այլն) + մարդկային ռեսուրս: Ռեսուրս, որը նաև հոգեպես պատրաստ կլինի գնալ ռազմի դաշտ, վստահ լինելով, որ այս անգամ արդեն իր ընտանիքի մասին իրոք պետական հոգածություն կլինի, իր հիպոթեկով գնված տունը բանկի կողմից չի բռնագրավվի իր բացակայության ընթացքում, վերդառնալու դեպքում՝ գործ կունենա: Իրատեսակա՞ն է: Ցավոք՝ ոչ:

Հետևաբար Հայաստանի կողմից բանակցողների համար ավելի իրատեսական է համարվում զիջումնային տարբերակը, որը պարզ կարելի է շարադրել՝ տարածքներ կարգավիճակի դիմաց:
Բլոգերների հայտարարության տակ ես էլ եմ ստորագրել, քանի որ համոզված եմ, որ պետք է ուժեղի, հաղթողի հոգեբանությամբ առաջնորդվենք ու ուժի դիրքերից խոսենք թշնամու հետ: Սակայն, միաժամանակ կարծում եմ, որ Նալբանդյանի պաշտոնանկությունը ոչինչ չի տա, քանի որ ցանկացած բանակցող վերջիվերջո հանգելու է հետևյալ երկընտրանքին. զիջումներ (մադրիդյան սկզբունքներ) կամ պատերազմ: Վերջին այլընտրանքին անպատրաստ գնալը, հավատացեք, ավելի վատ է քան ցանկացած զիջում: Իսկ կարո՞ղ ենք արդյունավետորեն պատրաստել մեր պետությունը առաջինից ավելի մասշտաբային, գուցեև ավելի երկարատև պատերազմի՝ ներկա վարկաբեկված իշխանության և առավել ևս վարկաբեկված ընդդիմության պայաններում: Մենակ մի դեպքում՝ եթե ազերիներն ավելի անարդյունավետ գտնվեն իրենց պետությանը պատերազմին պատրաստելու հարցում: Սա ևս հնարավոր տարբերակ է, սակայն ավելի շուտ նմանվում է «ռուսական ռուլետկայի»: Կնախընտրեի, որ պատերազմի ելքը մեզնից կախված լիներ, այլ ոչ թե ազերիներից: Ի դեպ, այստեղ գործում է «որքան շուտ՝ այնքան լավ» սկզբունքը՝ նախ, որովհետև հայկական տնտեսական «վագրը» կիսաուշաթափված վիճակում է և մոտակա տարիներին դժվար թե զարթնի, և երկրորդ՝ ավելի լավ է պատերազմենք մենք, քան՝ մեր զավակները:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: Այսօրվա հիմնական ու իրատեսական մարտահրավերը, կարծում եմ, ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցում անորոշության վերացումն է, նպատակ դնելով ապահովել պայմաններ տեսանելի ապագայում (առավելագույնը՝ հինգ տարում) ԼՂ կարգավիճակի անվերապահ ճանաչման համար (անմիջապես ճանաչման մասին չեմ խոսում, քանի որ դա, ինչքան հասկանում եմ, այսօր չի քննարկվում): Հուսով եմ նաև, որ հայկական կողմը գոնե կունենա թաքնված մի խաղաթուղթ, որի մասին հանրությունն առայժմ չգիտի:

Հայ բլոգգերների հայտարարությունը
Yes
[info]mekayles
Էս թեմայով դեռ կգրեմ...
Միանում եմ


Բարի գիշեր, հայեր...
stoneface
[info]mekayles
Երեկ պատահաբար միացրեցի Արմենիա ալիքը, որով «Բարի գիշեր հայեր» ծարգիրն էր: Սովորաբար չեմ նայում էդ հաղորդումը, բայց էկրանին տեսա Լոսանջելոսյան մի հաղորդավարի, որին Յութուբով էի տեսել դրանից առաջ՝ բավական սկանդալային բնույթ ունեցող տեսանյութում: Անունը՝ Ստեփան է, ազգանունը չգիտեմ: Մեր կողմից հյուր էին կանչել կենտրոնի Պետրոսին ու մի աղջկա, որին տեսել էի դրանցի առաջ մի ինչ որ տեղ, բայց էլի անունը չգիտեմ: Մի ժամի չափ նայում էի, ինչի արդյունքում գրելու խիստ պահանջ զգացի...

Խոսում էին հայապահպանման, մշակույթի, ազգային երգի, ազգային գաղափարի մասին: Ավելի շուտ՝ չէին խոսում, վիճում էին միմյանց չլսելով: Միանգամից միտս եկավ մի ասացվածք, որ վերջերս եմ լսել՝ «աշխարհում այնքան շատ են համոզմունք ունեցողները, ու այքան քիչ՝ մտածողները»: Եվս մի մեջբերում ОРТ-ով էլի երեկ ցուցադրված մի ֆիլմից, որ շատ դուրըս եկավ: Մի հոգեբան մոտեցավ մարդկանց մի խմբի, որոնց կոնկրետ խնդրի շուրջ պիտի խորհրդատվություն տար ու նախահարձակ լինելով ասեց «ձեզանից ոմանք ճշմարտության համար են էստեղ եկել, ոմանք՝ իրենց ճշմարտացիության ապացույցների»:

Ինչքա՜ն ռելեվանտ էր երեկվա էդ անիմաստ ու ծայրահեղական վիճաբանությանը: Կարևոր չի, ինչ ենք ասում, կարևորն այն է, որ ցույց տանք որ մենք ենք ճիշտ: Մի բան ասում ենք ու էդ ասածի գերին դառնալով, էշներս քշում ենք մինչև հաղթական ավարտը: Կամ պաշտպանում ենք համընդհանուր ճշմարտություններ համարվող թեզեր, որի տակ ինքներս էլ չգիտենք ինչ ենք հասկանում: Ուղղակի դատարկաբանում ենք: Թերևս միայն հաղորդավար Հրանտ Թոխատյանին հավանեցի իր զուսպ ու կշռադատված մտքերի համար: Ընդհանրապես, խելացի մարդ ա... Իսկ Պետրոսը՝ հերթական անգամ աչքիցս ընկավ: Գուցե գարեջրի սեղանի շուրջ դատարկաբանելու լավ ընկեր լինի, բայց հաղորդավարին հարիր իր պահվածքն ու ասածը:

Գրառումս սկսելուց ցանկություն ունեի մանրամասն ներկայացնել կողմերի տեսակետները ու իմ մոտեցումները, սակայն, ցավոք, ժամանակս չհերիքեց: Նստեմ գործ անեմ:

Ներող եղեք ձեր ժամանակը սույն անիմաստ գրառման վրա վատնելու համար :)

Home