Previous Entry Share Next Entry
թույլատրելիի սահմանը
cyborg 2
mekayles
Կարելի ա սիրել կամ չսիրել Հայաստանի կառավարությունը, հարմարվել կամ չհարմարվել հայաստանյան կյանքին, ապրել էստեղ կամ աշխարհե աշխարհ ընկնել՝ մի կտոր հացի ավելի լավ կյանքի հետևից... էդ բոլորը ընդունելի, հասկանալի էն: Էս տակինը՝ չէ: Ուղղակի գլխումս չի տեղավորվում՝ էդ մի կտոր հացն արժի՞ սրան... Շատերն կասեն, թե էս մարդկանց համար Հայաստանն ի՞նչ ա արել, որ իրանք էլ Հայաստանի համար դոշ տան, զրկանքների ենթարկեն իրանց ու իրանց երեխաներին: Կասեմ՝ էդպես չի. կան սահամններ, որոնցից էն կողմ չի կարելի անցնել: Կառավարությունները գալիս, գնում են, ստորությունը, դավաճանությունը մնում:

Турецкие СМИ: армянские мигранты в Турции недовольны своим правительством

"Нелегальные мигранты из Армении, проживающие в Турции, обвинили армянское лобби в обмане, и заявили о своем нежелании возвращаться обратно на Родину", - пишет Hurriyet. Согласно изданию, последние предупреждения премьер-министра Реджепа Тайипа Эрдогана о возможности высылки из страны 100 тысяч нелегальных мигрантов из Армении вызвали большое беспокойство среди последних.

Гражданка Армении, которая занимается выпечкой сладостей в стамбульском квартале Аксарай, заявила, что не хочет покидать Турцию. "Я здесь живу около 4-х лет и зарабатываю здесь деньги, которые потом отправляю в Ереван, где большинство моей родни без работы. Я очень прошу не отправлять нас обратно. Во всем виноват ныне существующий в Армении режим, а народ ни причем", - цитирует анонимную собеседницу Hurriyet. Другая гражданка Армении - Эмма Киракосян, работающая в транспортной компании заявила Hurriyet, что "между турками и армянами нет никаких проблем, есть проблемы между правительствами". Согласно источнику, армяне, собравшись в церкви района Кумкапы Стамбула, заявили, что "последние события, вызванные действиями армянской диаспоры, вызвали у них недовольство". По словам мигрантов из Армении, в течение всего периода проживания в Турции они не сталкивались с плохим отношением со стороны турецкого народа или правительства.

Կարմիրով ընդգծումներն իմն են:

UPDATE: Նյութի աղբյուրը: Տակի քոմմենթները կարդացե՛ք:  http://www.hurriyetdailynews.com/n.php?msg=commentsaved&n=pm8217s-remarks-worry-armenian-migrants-in-turkey-2010-03-18

  • 1
թուրքական պրովոկացիա է:

հուսամ, որ պրովոկացիա է: Ամեն դեպքում չեի ուզենա հավատալ, որ սենց բան կանեն:

Մի հոգու գտել են որ նման հիմարություն է ասել ու դա վերագրել են ամբողջ հայ համայնքին:

Մեր չորրորդ իշխանության կամ հայկական ժամանակի յուրաքանչյուր քաղաքական վերլուծիճի վերձնենք նույն բանը հաճույքով կգրի կտարածի:

Սարքած բան է...

Կարա սարքած լինի կարա և իրական: Այդքան որ ստեղից սեր խոստովանեցին Թուրքիային, ենտեղից խի պտի չխոստովանեն...

Լավ կլիներ, որ սարքած լիներ, բայց ո՞վ գիտի... առաջինը հենց ամենավախեցածներին կվռնդեն։

о чем плачет река )

цитата - примитивная пропа (как будто не знаете как такая делается?!) и отличается от американских, российских, грузинских образчиков только характерной тюркской грубоватостью и примитивностью

Ես լսել էի, որ Պոլսում աշխատող ՀՀ քաղաքացիների մեծ մասը կանայք են: Հուրիեթի օրինակներն էլ են կարծես դա հաստատում:

Իրականում շատ քիչ հավանական է, որ արտաքսեն: Բայց երանի թե արտաքսեին: Ճիշտ է, այդ մարդիկ դժվար թե Հայաստան գային, ու ի վերջո կձուլվեին այլ երկրում, բայց գոնե թուրք չէին դառնա:

100 տոկոս համաձայն եմ: Կան դեպքեր, երբ «որտեղ հաց, էնտեղ կաց» հին հայկական մենթալիտետը արդարացված չէ: Սա դրանցից մեկն է:
Հայտարարության երկրորդ դրական կողմը, կարծում եմ, էն է, որ նման հայտարարությունը մի անգամ ևս ցույց են տալիս Թուրքիայի իրական դեմքը:

Ամենազզվելի զգացումը ինձ մոտ առաջանումա, երբ ինձ ասում են թե երկիրը ինչա արել իմ համար... նրա համար որ երկրից պահանջենք պետքա սկզբից շատ աշխատենք, մի քանի սերունջ աշխատենք, որ երկիրը տա էն ինչ որ շատերն ուզում են, հիմա ցանկանալ ունենալ էն ինչ որ այլ երկրներում ունենալու համար իրանք շատ երկար ժամանակ են արել դրել ամոթ է առնվազն: Մանավանդ որ այն ինչ որ պահանջում են իրենից ներկայացնում է զուտ ֆինանսական օգնություն, ոնց որ թե երկիրը պետք է իրենց փող տա մենակ նրա համար որ նրանք կան: Մարդը հասնում է մի 40 տարեկան ավարտում է կիսատ պռատ ինստիտուտ, ոչ մի նորմալ մասնագետ չի դառնում, գործ չի գտնում ու սկսում են պահանջները, որ երկիրը իրան պետքա պահի: Հա արտասահմանում անբան գործ չանողներին ամսեկան մինիմալ փող են տալիս, որ սովից չմեռնեն, դա են ուզու՞մ: Թող գնան էտ քշվառի կոչումը կպցնեն իրանց վրա: Կամ էնտեղ կանեն ամենացածրամակարդակ, մասնագիտական կվալիֆիկացիա չպահանջող գործ, ոչ տեղացիները չեն անում, աման կլվան ու ծերերին կնայեն, էն ինչ որ իրանք էլ այստեղ իրանց թույլ չէին տա՞: Թող գնան: Բայց հետո ստեղ էնտեղ չխսան, որ երկիրը իրանց բան չի տվել, երկիրը կարա տա էնքան էսօր, ինչքան որ նա կարա: Էտքան սրտացավ եք, մնացեք ու մեր պես օր ու գիշեր վիզ դրեք, որ մեր երեխաներին գոնե տա ավելի շատ:

Ավելին ասեմ, թող իրենց հայկական ծագման մասին էլ թող ուրեմն արտասահմանում չասեն: Քանի որ հայը, ով Հայաստանի համար էլեմենտար չի ուզում հարկ մուծի, բանակում ծառայի, էլ չեմ ասում այլ գործողություններ, որ երկրի քաղաքացին պարտավորա երկրի համար անի, թող չասեն, որ հայ են, իրանք դադարում են հայ լինելուց էն վայրկյանին, երբ հրաժարվում են Հայաստանի համար ծառայելուց: Էսպիսի դաժան, բայց իրական կարծիք:

+1000
ստորագրում եմ ամեն բառիդ տակ!

էդ ամեն ինչն իրա պատճառներն ունի. սովետի иждевенческий образ жинзни, որտեղ պետությունը «իմը» չի, «օտար» ա, հետևաբար պետք ա պետությունից մաքսիմալ օգտվել: Էդ ֆանտոմային կերպարն ա, որ դուրս չի գալիս մեջներիցս:
Սովետի ժամանակ ո՞վ էր համարվում «աչքաբաց», «կյանքի տղա»: Ով պետությանն ավելի հմուտ էր թալանում, հետևաբար ավելի լավ էր ապրում: Դա հարգի էր, դրան ձգտում էին: Ու դա իրա նստվածքն ա թողել... էդ «կյանքի տղեքն» ու իրանց ոգով դաստիարակված իրանց սերունդները հիմա Նոր Հայաստան հո չե՞ն նստելու կերտեն, զրկանքներ կրեն դրա համար: Էստեղ գալիս ա ինչը՞: Ճիշտ ա. հին հայկական մուննաթը... Ու սկսում ենք՝ «երգիրը երգիր չի», «մենք ազգ չենք», «էս ինչ կեղտոտ պադյեզդ ա...»
Կրկնվեմ. կարելի ա գնալ ավելի լավ կյանք որոնել: Չի կարելի հեռվից հայհոյել...

Համաձայն եմ պատճառի մասին, ավելացնեմ,մ որ ոչ միայն Սովետի, այլ մինչև Սովետ դարեր ուրիշի պետության մեջ ապրելնա, որտեղ ղեկավարը թշնամիյա, Սովետը հերթականն էր: Նույն առաջին հանրապետությունը քայքայվեց հենց էտ նույն պատճառով դեռ մինչև Սովետ:
իսկ գնալ կարելիա թե չե, ըստ իս չի կարելի, միակ դեպքը երբ ես չեմ քննադատի գնացողին դա էնա, երբ մարդը ունի երեխա, ոչ թե մենակա, քանի որ ինքը իրան կարա պահի, այ հենց երեխա ունի, ու իրան պահելու համար իրոք ամեն ինչ արելա, ոչ թե նստելա տունը ու սաղին հայհոյել, որ գործ չկա, ապրելու միջոց չկա, մայլ իրոք ամեն ինչ արելա ու իրա մոտ չի ստացվել, մենակ էտ դեպքում ես կհասկանամ դուս գնացող մարդուն: Մնացած դեպքերում կարծում եմ հենց պետքա իմ նշված ռադիկալ վերաբերմոււնքը կիրառել. իր երկիրը զարգացնող, հարկ մուծող, բանակում ծառայող, Հայաստանում երեխա ունեցող, շատ երեխա ունեցող, շուտ երեխա ունեցող, ամեն դեպքում էն մարդը ով աշխատումա շատ ու ուտ երեխա ունենալ, իր լեզուն պահպանող, իր մշակությթը պահպանող մարդը կարողա կոչվի հայ: Ոչնչոտ ապրող, բայց ավելի լավ կյանքը ձգտող մարդը, ով գնումա ուրիշ երկիր իրավունք չունի իր հայրենասիրական զգացմունքների մասին խոսի, քանի որ նրանք կոպեկի արժեք չունեն, իսկ քննադատելը հեռվից ընդհանրապես անբարոյական եմ գտնում: Սա մեկը կարա համարի ռադիկալ մոմտեցում, մեկը ճիշտ կամ սխալ, բայց այլ լուծում չկա էն ժամանակ երբ մարդիկ էն տխուր տարիներից հետո էսօր շատ ավելի լավ կյանքի գալով ավելի շատ են թողնում գնում: Մենք դատապարտված ենք նույն խայտառակ պարտության, որը ունեցանք 20 թվին, եթե տենց չմտածենք: Էսօր Նժդեհին ով ոնց կարա մեծարումա, Զանգեզուրի հերոսամարտով պարծենումա, բայց չեն հիշում, որ դա հասնելու համար հուսալքված, թուրքերին ու ռուսներին հանձնվելու կոչեր անողներին ձորն էր նետում, մինչև կարողացավ մի անթերի բանակ ու անթերի մտածելակերպ ստեղծեց, որը ունակ էր իր հողի համար կռվել ու պաշտպանել, այլ ոչ ինքը իր անձնական եսը վեր դնելով գնար արտասահման թուրքերի համար աման լվար: Տեսեք տեսեք, ստեղ էտ գործը չենք անի, սոված կնտենք, կասենք որ գործ չկա, էնտեղ էտ գործին կհամաձայնվենք, քանի որ երկու կոպեկ ավել են տալիս: Իսկ երկիրը մեզ պատրավորա պահի:

ես էդքան ռադիկալ չեմ մտածում գնացողների առումով, քանի որ շատերի գնալը վաղ թե ուշ վերադարձ ա ու, կարծում եմ, սա շատ կարևոր ա, քանի որ գնացած ու հետ էկած մարդու համար որոշակի հարցերի պատասխաններ արդեն ակնհայտ են: Մյուս կողմից նաև համոզված եմ, որ որոշակի մարդիկ կարող են, ի վիճակի են դրսից էս երկրին ավելի շատ օգուտ տալ, քան ներսում մնալով (ասենք՝ իրանց մասնագիտական ամբողջական հնարավորությունների կամ տաղանդի դրսևորման իմաստով. օրինակներ կարելի ա բերել): Չնայած էս երկրորդ կատեգորիան շատ փոքր տոկոս պիտի որ կազմի:
Գիտե՞ս պռոբլեմն ինչումն ա: Նրանում, որ մեջներս մի կողմից ազատության մասին եվրոպական, արևմտյան պատկերացումներ են մտնում ու զմրսվում (տեղափոխման ազատություն, մոլորակի քաղաքացիություն, գլոբալիզացիա և այլն), մյուս կողմից մեր իրականությունը դեռ դրան ոնց որ թե պատրաստ չի, քանի որ հանգիստ կարաս երկիր կորցնես, եթե քեզ տաս էդ արժեքներին: Սրա պատճառը, կարծում եմ, տեսության ու պրակտիկայի միջև առկա մեծ տարբերությունն ա: Իրականությունը խիստ անկատար ա նման ազատություններին տրվելու համար: Ցավոք...

  • 1
?

Log in

No account? Create an account