Previous Entry Share Next Entry
«Սպանված աղավնին» տեսել ե՞ք
Yes
mekayles

Մի թեթև լուսավորեք անտեղյակիս միտքը. Ֆորտ Բոյարի «սուպերսթարին» էկրան հանելու հերթական առիթն ա՞ թե իրոք լավ են նկարել:

Մի խոսքով՝ արժի՞ նայել:


  • 1
Էսօր գնացինք նայելու, տոմս չկար: Ասեցին մեկ էլ շաբաթ օրվա համար տոմս կա: Դե որ ըտենց գյուռ-գյուռ գնում են, երևի լավը կլինի:))

Ия, даже тэнц?.. Узум эинк вахэ гнаинк.. пасторен лучше отложить на следующую неделю?.. Ужс)

Լավ հիշացրեցիր: Քանի օր ա, ուզում եմ բլոգումս գրել, ալարում եմ: Կարճ. ահավոր անիմաստ ձգած ա:

Ես շատ եմ ուզում նայել, եթե անգամ վատն է:

http://art-yeg.livejournal.com/6650.html
Դա ուղղակի կինեմատոգրաֆի հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ նկարահանումներ են: Բայց զուտ հետաքրքրության համար արժի (թեև գրողի տարած երեք ժամ էդքան դիմանալն էլ հեշտ բան չի:)

Շնորհակալություն բոլոր կարծիքների համար: Մի բան հասկացա. պետք է նայել: Տպավորություններովս կկիսվեմ...

(Deleted comment)
Չէ, մի ասա... ամենալավ ստեղծագործությունը անտաղանդ ռեժիսյորի ձեռքով կարող ա մի նենց խայտառակության վերածվի... Համ էլ ստեղծագործություններ կան, որ կինո չեն դառնում: Օրինակ, տեսել ե՞ք «Մոնտե Քրիստոյի» մի նորմալ էկրանավորում: Հիմա էլ Հ1-ը փորձում ա «Երեք ընկերը» նկարի: Ո՞նց կարելի ա դա էկրանավորել, որ Ռեմարկի ոգին տա: Մեկ ա չի նայվելու:
Հ.Գ. Չստացվի, թե կռռում եմ, թող լավ նկարեն՝ առաջին ծափ տվողը կլինեմ :)

Չեմ տեսել, բայց համոզված եմ, որ ախմախություն է ստացվել։ Նայելուց անմիջապես հետո մի քաղցրիկ հոդված կգրեմ ))))

քանի որ դեռ ինքս էլ չեմ նայել, հետաքրքրությամբ կկարդամ ցանկացած ռեցենզիա

  • 1
?

Log in