Previous Entry Share Next Entry
թարմացում
Yes
mekayles
Շուտվանից ստեղերանք չէի երևացել... Մի ձև հոգնել էի, ժամանակ էլ չկար... Հետո բացեցի, սկսեցի կարդալ էս «մատէանը» ու հասկացա, որ կարոտել եմ: Կարոտել եմ վիրտուալ ընկերներիս, որոնց իրական կյանքում չեմ ճանաչում ու, երևի, չեմ էլ ճանաչի: Բայց ոմանց արդեն համարյա հարազատ եմ համարում: Որովհետև իրենց մտածելակերպին համարյա ծանոթ եմ, որովհետև շատ հարցերում նույն կերպ ենք մտածում: Որովհետև, ինչպես երեկ էստեղ համոզվեցի, բարի գործ անելու ձգտումը դեռ չի մեռել (շնորհակալություն ejevichkina-ին. վերականգնեց հավատս բարու ուժի նկատմամբ): Կարոտել եմ անկեղծությանը, որն էստեղ ավելի շատ ա, քան իրական կյանքում: Նույնիսկ քաղաքական թեմաներով գրառումներին եմ կարոտել (օրինակ ՍՍ-ի ելույթն ու դրա արձագանքները ԿՄ-ում, մասնավորապես էստեղ ու էստեղ  շատ դրական լիցք հաղորդեցին):
Տեսա, որ ահագին բան եմ բաց թողել, օրինակ tigransargsyan-ի բլոգի «պռավալ»-ը (տենց չի՞) ու Եվրոտեսիլի հավակնորդների (emmyofficial, eva_rivas, ՞՞՞...) մուտքը ԿՄ: Էս վերջին երևույթը հետաքրքիր միտում ա... 
Չէ, պիտի՛ կարդալ, պիտի՛ ներսում լինել, պիտի մեկ մեկ էլ գրե՛լ... երբ հավես ու ժամանակ լինի... 
Դե որ էդպես ա, ուրեմն կեցցե՛ վիրտուալ կէանքը, կեցցե՛ մատէանն այս ու... մի թեթև կոսմետիկ ռեմոնտ ռեդիզիայն (փոքր բաժակով, բայց մեծ... գորշ գույներով, բայց լուսավոր հոգով): 

  • 1
բարի վերադարձ

Շնորհակալ եմ :Ճ
Ինչ որ էս դիզայնն էլ չի դզում... տեսնեմ թազա ինչ կա:

Բարի վերադարձ։ :)
Հետաքրքիր ա, ես էլ հենց էս քանի օրը քեզ հիշել էի, մտածում էի՝ տեսնես ու՞ր ա կորել։

շնորհակալ եմ

Ինչ կայֆ կլիներ չէ՞ իրական կյանքում էլ սենց մարդ կարողանար կորեր, օֆֆ - լայն մտներ ու երբ ուզեր՝ հետ գար:

  • 1
?

Log in