Previous Entry Share Next Entry
«Ինձ տարել ա» կամ սուբյեկտիվ իրականության մասին
Yes
mekayles
Նոր քոմմենթ էի գրում վիրտուալ կյանքի թեմաներով, մոտս մի հետաքրքիր միտք էկավ: Մատրիցան դե բոլորդ տեսել եք: Ի՞նչ եք կարծում, Նեոն բարոյական իրավունք ունե՞ր իրանց համար քնի ու անուրջների մեջ երջանիկ ապրող ժողովրդին բերեր, իջեցներ էդ դաժան իրականության մեջ: Որ ի՞նչ: Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդն իր գործունեությունն ուղղել ա իր համար ալտերնատիվ իրականություն ստեղծելուն: Ինչի՞ համար են թատրոնը, կինոն, գիրքը, հեքիաթը: Ի՞նչի համար ենք ժամեր անցկացնում ինտերնետում: Հենա ուզածներին հասել էին էլի (կարևոր էլ չի, իրանց կամքով, թե բռնի), իրանց սուբյեկտիվ իրականության մեջ էին ապրում, որտեղ ազատ էին ապրում. որոշում ընդունելու, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ազատություն ունեին: Երևի պատերազմ-մատերազմ էլ չկար (մեքենաներին ձեռ չեր տա՝ կկանխեին):

Հիմա Նեոն փրկիչ է՞ր, թե հարամզադա:

  • 1
Բարև :Ճ
Իսկ իրավունք ունեն թմրամոլին խանգարել իր անուշ թմբիրների մեջ ապրելու ասենք՞՞՞

Դե, ես ասում էի` իրավունք չունես մարդու հավատը խլել, եթե փոխարենը ոչինչ չես տալու: Բայց էն ժամանակ ես մկրտված չէի: Որ պատասխանեմ հարցիդ, պիտի իմանամ` Ինչու Մարդ՞՞՞ Է՞ գիտեմ որ ՞՞՞

Թմրամոլի մասով լավ ասիր: Առարկել չեմ կարող:

Երեկ հենց «Черный монах» ներկայացումնն եմ նայել՝ ըստ Չեխովի գործի։ Հենց դրա մասին ա։
Իսկ եթե թմրամոլը իրականում ոչ մեկին ոչ մի վնաս չի հասցնում (սրա մեջ մտնում է նաև առողջ սերունդ ունենալը և նման գլոբալ հարցեր), ապա նրան պետք էլ չի դուրս քաշել իր թմբիրից, եթե չես կարող նրա համար նույնպիսի «երջանկություն» ապահովել։ Նշած երկու «եթե»ների դեպքում արդեն հարցը փոխվում է։
Ամենամեծ արժեքը մարդու երջանկությունն ա։ Այդ հարցում ես էպիկուրիստ եմ։

«Եթե»-ներից բացի մի հատ էլ «բայց» կա. բայց տենց մարդ կարող ա վերածվի «երջանիկ ապուշի»: Հիմա կասես՝ սա համ նալին ա խփում, համ մեխին: Ճիշտ ա: Իմ գրածին հիմա էլ ուզում եմ հակասել:
Մարդու մկանը որ չշարժես, թուլանում, շարքից դուրս ա գալիս: Մարդ որ մի քիչ չտառապի, դժվարություններ չունենա, երևի էդ թմբիրի, կամ երջանկության «կայֆն» էլ կդադարի զգալ. համեմատելու բան չի ունենա: Մեր արժեքային համակարգը կառուցված ա չափորոշիչների վրա: Տենց չի՞:
Մի անգամ հետաքրքիր մի մտքի հանդիպեցի, օրինակ, ըստ որի հանցագործ աշխարհի գոյությունը օբյելկտիվ անհրաժեշոտթյուն ա մարդ տեսակի համար: Դրանով նա պահում ա որոշակի գենոֆոնդ (ակտիվ, ագրեսիվ, ռիսկային մարդկանց), որի անհրաժեշտությունը կարող ա մի որ հասարակությունը զգա:
Փաստորեն թմբիրի մեջ ապրելն էլ մի բան չի (երկարաժամկետ պլանում). գիտակցությունը կատրոֆացվի:

Իսկ միգուցե, երբ հասնի այդ իր կատարյալ թմբիրին, անեզր ու անդադար կայֆին, մարդկությունը կկատարի իր «ֆունկցիան», զարգացման վերջին կհասնի։ Եթե ընդունենք, որ մարդկությունը զարգացման կոնկրետ նպատակ ունի և որոշակի փուլեր, ինչպես օրինակ՝ Ֆիխտեն էր սահմանագծել, կարելի է ենթադրել, որ կատարյալ երջանկության, «անմտության» աստիճանի էքստազի հասնելու մեջ էլ կայանում է մարդու՝ որպես անհատի, և մարդկության՝ որպես այդ մարդկանց համագումարի, նպատակը։ Չէ որ եթե մի մարդու նպատակ կարող է հանդիսանալ հաճույքը, ապա ինչո՞ւ այն չլինի մարդկության նպատակ։
Եվ եթե մարդկությունը հասնի իր այդ նպատակին ոչ միայն անխուսափելի, այլև օրինաչափական, «պետք» կլինի մարդկության դեգրադացիան կամ ոչնչացումը։ Կստացվի, որ այդպիսի ոչնչացումը զարգացման սկզբից տրված, մարդկության էության մեջ պարունակվող, օրինաչափորեն արդարացված ավարտն է։

Հա, նույնն էլ թմրամոլի դեպքում. եթե նա հասել է իր նպատակին, ապա ի՞նչ իմաստ ունի նրա գոյությունը։ Նա հասել է ավարտին։ Կատարել է իր ֆունկցիան, իր «պարտքը» իր նկատմամբ։

Հետաքրքիր էր ու ... դեպրեսիվ: Նկատի ունեմ ոչնչացման մեխանիզմը, որ մեջներս դրված ա: Համենայն դեպս անվիճելի էր էն տեսանկյունից, որ «հաճույքին» ձգտելը ներքին պահանջ ա: Դա կարող ա լինի այսրոպեական, կամ «հեռանկարային» հաճույք: Վերջինիս օրինակ չի՞ արդյոք դրախտի նկատմամբ մեր պատկերացումը: Եկեք տարբերակենք. այսրոպեական հաճույքը հանգեցնում է ձեր նկարագրած դեգրադացման մեխանիզմին, հեռանկարայինը՝ զարգացման, կատարելագործման մասնիկ կարող է ունենալ: Համաձա՞ն եք:
Իսկ մարդության նպատակի հարցում որոշիչ կուզենայի տեսնել Աստծո «պատկերով և նմանությամբ» ստեղծված լինելու գաղափարը, որի ընկալումը կուզենայի համարել մարդկության գերագույն նպատակ և որին հասնելը, թերևս, կլիներ արարչագործության պսակն ու իմաստը:

Նախորդ գրառմանս համառոտագիրը՝
Կայֆ իմացեալ կայֆ է, կայֆ ոչ իմացեալ՝ շնություն
:Ճ:Ճ:Ճ

Շներն էլ են պետք մարդկությանը, հակառակ դեպքում՝ ինչի՞ն չնմանվենք։ Դրական օրինակը միշտ չէ, որ ազդում է։ Շատ անգամ կարիք է զգացվում մատնանշել այն, ինչից պետք է խուսափել։

Հա, բայց րոպեական հաճույքն էլ կարող է կոնստրուկտիվ լինել։ Հիմքեր չկան նույնացնելու րոպեական հաճույքը դեգրադացման մեխանիզմի հետ և հեռանկարայինը՝ կատարելագործման։ Այստեղ ավելի շուտ հաճույքի հետևանքների պահն է՝ եթե հաճույքը հանգեցնում է բացասականի (կարևոր չէ, թե կոնկրետ ինչի), ապա ըստ հաճույքի թեորիայի, պետք է նրանից խուսափել, իսկ եթե հետևանքները անվնաս են, ապա հաճույքն էլ՝ լիարժեք (մտքեր գողացած Էպիկուրից)։ Անպայման չի, որ րոպեական հաճույքը վատ հետևանքներ ունենա։
Սա էլ ինչ–որ չափով հակասում է իմ նախորդ գրածին մարդկության ինքնաոչնչացման տրամաբանական ավարտի մասին։ Բայց եթե մարդկության ոչնչացումը կամ մահը, որը դրա անալոգն է, չդիտարկենք որպես չարիք, այլ ընդունենք որպես զարգացման մի այլ, նոր փուլի անցում (հնարավոր է, որ ոչ մեր զարգացման, այլ թեկուզ տիեզերքի կամ կյանքի ընդհանրապես) ապա կոնստրուկտիվ հաճույքն էլ կարող է նույնպես տանում է դեպի ոչնչացում։
Եթե մի քիչ էլ ծայրը ծռենք, ապա կարող են ենթադրել, որ հենց միայն կոնստրուկտիվ հաճույքն է տանում դեպի մարդկության ինքնաոչնչացում, որի տիեզերքի զարգացման մեջ կարևոր դերին ու նշանակությանը արդեն հասցրել ենք հավատալ, իսկ դեստրուկտիվը, ինչպես րոպեական, այնպես էլ հեռանկարային, հետաձգում է այդ ոչնչացումը, ձուլումը աստծո հետ կամ նիռվանան։ Բայց ես չեմ համարձակվի այդքանը պնդել։

Եզրակացություն. էս ամեն ինչի վերջը լավ չի :Ճ
Մարդկության վերջը՝ որպես նորին անցնելու փուլ. տրամաբանություն կա, քանի որ մի կողմից չեմ հավատում (= չեմ ուզում հավատալ) կյանքի պատահական բնույթին ու գոյությանը անիմաստությանը, մյուս կողմից էս վերջն ախր շատ անխուասփելի ու, ցավոք, շատ մոտ ա թվում...
Տեսա՞ք որտեղից ուր հասանք :Ճ
Երևի հենց էդ պատճառով էլ ասված է.
«Այնուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»։
Ավետարան ըստ Մատթեոսի, Գլուխ Զ, 34

  • 1
?

Log in