Previous Entry Share Next Entry
Էրոտիկա հայկական ձևով...
Yes
mekayles

Կարդում և քննարկում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների սահմանման նախագիծը: Ավելի պարզ. սա էն փաստաթուղթն ա, որով պիտի որոշվի, թե տվյալ հաղորդումը կամ ֆիլմը մտնում ա՞ օրենքի սահմանափակման տակ, թե՞ չէ:

Պինդ ե՞ք բռնվել. գնացինք:

Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են`

ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով` սեռական օրգանների ցուցադրմամբ,

բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,

գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնացված նկարագրություն:

Դուք չգիտեմ ոնց, բայց ես վերոնշյալ կետերից հասկացա հետևյալը. էկրանին տղամարդու և/կամ կնոջ սեռական օրգանները կարելի է պատկերել միմյայն մոտիկ պլանում. հեռավոր պլանում դա խստիվ արգելվում է (սա երևի ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով ա արվել. մարդիկ որ հեռավոր պլանում սեռական օրգան են տեսնում, աչքերը կկոցում են որ մի բան հասկանան ու տեսողությունը փչանում ա): Հա, ի դեպ, իսկ որո՞նք են սեռական օրգանները: Մասնավորապես՝ քամակը (ներողություն) կարելի ա՞ դասել դրանց թվին: Եթե այո, ուրեմն մոռացեք «Միմինո» ֆիլմի մասին, այն կարելի կլինի դիտել միայն կեսգիշերից հետո:

Գնացինք առաջ. սեռական գործողություններ կամ դրանց իմիտացիան կարելի է ցուցադրել միայն սեռական օրգանների ցուցադրմամբ: Առանց դրա՝ չի կարելի: Թե չէ հեռուստադիտողների մոտ հոգեկան խանգառումներ կսկսեն: Հայ ազգը կսկսի սեռական գործողություններ կատարել առանց սեռական օրգանների օգտագործման: Ծնելությունն անկում կապրի: Թուրքերը կգան, կլցվեն Հայաստան: Տեսլականը սա էր: 

գ) Ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն: Սա որն ա՞: «Գնացի մարդի, ունեցա որդի» - խնդրեմ, սեռական գործողությունների ոչ մանրամասնեցված նկարագրություն: Մնաս բարով Կիկոս:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:

Ֆու..., կարող ենք հանգիստ շնչել: «Միմինոն» հետ բերինք:

Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.

ա) արնախում հրեշների,

ոչ արնախում հրեշներին կարելի ա...

գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, 

Սույնով ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչում է այլմոլորակայինների գոյությունը:

կենդանի մեռյալների,

Մեռած մեռյալներին կարելի ա` անկախ դիակի վիճակից...

մարդասպանների,

մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների,

Պատկերի ամբողջականության համար առաջարկում եմ ԱԺ-ն ընդունի նաև դժոխային արարածների դասակարգիչներ: 

մոլագարների,

Մնաս բարով դոկտոր Լեկտեր

գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում,

Եթե ոչ պարբերաբար են հայտնվում, կարելի ա...

ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,

Թվարկմանը առաջարկում եմ ավելացնել «դիարեյա» և «անմիզապահություն»

բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց,

Սա աչքիս Կարապետիչի դեմ էր ուղղված, որ առանձնակի դաժանությամբ եթերից դուրս չի գալիս: Էս վերջերս էլ առանձնակի դաժանությանբ պոեզիա էր հրատարակել:

ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:

Առայժմ էսքանը... 

  • 1
հեհ) հավեսին նկատառումներ են :)

չբացեց լինքը :(

չարդարացված՞՞՞
յաաաա:
խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը-- հիմա Յո Երթաս-ը` արդարացված՞՞՞ թե՞ չէ:

Տոմ-ի-Ջերրին ծերից ծեր չարդարացված խոշտանգում ա :))))))

մեր մեջ. էդ մեկը ես էլ չեմ արդարացնում. երկուսն էլ համը հանում են:

Они хотели как лучше, а получилось как всегда :(

Ճիշտ չեք մեկնաբանում. այն ամենն ինչ էրոտիկայից ավելի հստակ սեռական է` դասվում է պորնոգրաֆիայի: Իսկ վերջինս ուրիշ հոդվածի տակ է ընկնում` քրեական օրենսգրքի:

Մեղքս ինչ թաքցնեմ, էդ իրավական ակտն ամբողջությամբ չեմ կարդացել, այլ միայն էն մասը որ գրառման վերևում հղմամբ տված ա:
Հասկանում եմ, որ թերևս ոչ ոք էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի սահմանազատում չի կարողացել անի: Բայց, համաձայնեք, որ գոնե երկրորդ մասում ախր տրիվ տուֆտած ա՝ հատկապես արնախում հրեշների կամ այլմոլորակայինների մասով:

))))))))))))))))))))))))լավն էր
բան ու գործ չունեն, ինչպես միշտ....

ավատարդ սպաաաանեեեեեց :Ճ:Ճ:Ճ:Ճ:Ճ

կակռազ թեմաին համապատասխան էր!)

  • 1
?

Log in

No account? Create an account